Ինչո՞ւ են որոշ մարդիկ քաշ հավաքում քիմիաթերապիայի ֆոնին

21:39   22 հոկտեմբերի, 2020

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող պացիենտների մոտ 30 տոկոսը, որոնք քիմիաթերապիայի բուժում են ստանում, քաշ են հավաքում: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում, ենթադրում է, որ դրա պատճառը կարող են լինել որոշ պացիենտների մոտ աղիքային միկրոբիոմի փոփոխությունները:

Գալիլեյի բուժկենտրոնի օնկոլոգիական բաժանմունքի տնօրեն Այելեթ Շայը եւ Ցֆատի բժշկական քոլեջի աղեստամոքսային մանրէների հարցով փորձագետ, պրոֆեսոր Օմրի Կորենը հետազոտություն են անցկացրել 33 կանանց մասնակցությամբ, որոնք մտադիր են եղել կրծքագեղձի քաղցկեղի եւ քաղցկեղի այլ տեսակների բուժման համար քիմիաթերապիա սկսել:

Կանանց բուժումից առաջ մեկ անգամ եւ 5 շաբաթ անց եւս մեկ անգամ կշռել են: Պարզվել է, որ նրանցից 9-ը քաշ է հավաքել: Այդ կանանց միկրոբիոմում նկատվել են աղիքային մանրէների եւ տարբեր բակտերիալ շտամների քիչ բազմազանություն՝ ի տարբերություն կանանց միկրոբիոմի, որոնք քաշ չեն հավաքել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային բակտերիաների կազմով կարելի է կանխատեսել, թե որ կանայք կարող են քաշ հավաքել քիմիաթերապիայի արդյունքում:

 



© NEWS.am Medicine