Գիտնականները պատմել են ստերոիդային ինհալատորների եւ ասթմայի դեմ դեղամիջոցների անսպասելի կողմնակի ազդեցությունների մասին

16:47   25 հոկտեմբերի, 2020

Ստերոիդային ինհալատորների կամ ասթմայի դեմ դեղամիջոցների օգտագործումը կարող է կապված լինել ոսկորների փխրունության բարձր ռիսկի եւ կոտրվածքների նկատմամբ բարձր խոցելիության հետ: Այսպիսի տվյալներ են ներկայացվել են Thorax ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան բարձր է կումուլյատիվ դեղաչափը եւ որքան երկար է վերոնշյալ դեղամիջոցներով բուժման ժամանակահատվածը, այնքան մեծ է ոսկրային խտության հետ ապված խնդիրների ռիսկը:

Գիտնականներն ուսումնասիրել են այն մարդկանց տվյալները, ովքեր ասթմա եւ օստեոպորոզ կամ կոտրվածքներ են ունեցել: Այդ հիվանդներին համեմատվել են առանց համապատասխան խնդիրների նույն տարիքի եւ սեռի հիվանդների հետ: Ստացված բոլոր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կումուլյատիվ դեղաչափի եւ ինհալացիոն կամ դեղահաբ ստերոիդների կուրսերի քանակի եւ ոսկորների փխրունության պատճառով օստեոպորոզի կամ կոտրվածքների առաջացման վտանգի միջեւ հստակ կապ գոյություն ունի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդած 12 ամսվա ընթացքում ստերոիդային դեղահաբերի 2-3 դեղատոմսերը կապված են եղել օստեոպորոզի զարգացման ավելի մեծ հավանականության հետ: 9 եւ ավելի դեղատոմսեր ստանալու դեպքում օստեոպորոզի համար ռիսկը 4 անգամ ավելի բարձր էր, իսկ կոտրվածքների համար` 2 անգամ:

Ինհալացիոն ստերոիդների համար 11 կամ ավելի դեղատոմսեր ստանալը 60 տոկոսով ավելացնում էր օստեոպորոզի զարգացնաբ ռիսկը եւ 31 տոկոսով` կոտրվածքների հավանականությունը` նրանց համեմատ, ով նման դեղեր չեն ստանում:



© NEWS.am Medicine