Գիտնականները պարզել են մաշկի ագրեսիվ քաղցկեղի պատճառները

20:53   25 հոկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայի Մերի թագուհու լոնդոնյան համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես եւ ինչու է մաշկի քաղցկեղը երկրորդական ուռուցքներ ձեւավորում` հիվանդության ագրեսիվ ձեւի վերաճելով:

Ինչպես հաղորդվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները պարզել են, որ մելանոմայի բջիջների խիստ ինվազիվ ենթաբազմություն գոյություն ունի, որը գտնվում է առաջնային ուռուցքի եզրին եւ կլորացված ամեոբոիդային բջիջներ է (անգլ. rounded-amoeboid cells) կոչվում:

Քաղցկեղի բջիջներն առաջացնում են Wnt11 կոչվող մոլեկուլը, որը կապվում է FZD7 կոչվող քաղցկեղի բջիջների մակերեսի երկրորդ մոլեկուլի հետ: Դրանից հետո ակտիվանում է DAAM1 սպիտակուցը, որը, իր հերթին, ակտիվացնում է Rho A սպիտակուցը, որն առողջ հյուսվածքների մեջ քաղցկեղի բջիջների ներթափանցման կարգավորիչն է:

Ըստ գիտնականների` մելանոմայի բջիջների` ամբողջ օրգանիզմով տարածվելու ունակությունը պայմանավորված է նրանով, որ ազդանշանային մոլեկուլները մասնակցում են նաեւ մարդու էմբրիոնի զարգացմանը:

Մելանոման զարգանում է մելանոցիտներ կոչվող պիգմենտ արտադրող մաշկի բջիջներից, որոնք առաջանում են նյարդային գագաթի բջիջներից: Նյարդային գագաթի բջիջներն առանձնանում են մարդու օրգանիզմում թափառելու զարգացած ունակությամբ` տարբեր կառուցվածքների վերածվելով:





© NEWS.am Medicine