Գիտնականները պարզել են պզուկների առաջացման իրական պատճառները

09:49   27 հոկտեմբերի, 2020

Մաշկի մեջ GATA6 սպիտակուցի անբավարար արտահայտումը կարող է կապված լինել պզուկների առաջացման հետ, ինչպես պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։

Ինչպես հայտնում է ZmeScience-ը, մաշկի հետ կապված խնդիրները հաճախ առաջանում են, երբ ճարպագեղձերը խցանվում են, եւ բորբոքում է առաջանում: Ըստ գիտնականների, այս գործընթացը կարող է կապված լինել GATA6 սպիտակուցի հետ, որն արտահայտվում է մազի ֆոլիկուլում:

Նախկինում ցույց են տվել, որ երբ այս սպիտակուցն անջատվում է մազի ֆոլիկուլը պատող էպիդերմիկ բջիջներում, տեղի է ունենում բորբոքում: Այս մասին ավելին իմանալու համար հետազոտողները ուսումնասիրել են հինգ առողջ կամավորների եւ տարբեր աստիճանի ծանրության պզուկներով ինը հիվանդների մաշկի նմուշներ: Ուսումնասիրության ժամանակ նրանք պարզել են, որ առողջ մարդիկ ունեն GATA6-ի արտահայտման բարձր մակարդակ, մինչդեռ պզուկներ ունեցող մարդկանց մոտ GATA6-ի մակարդակը ցածր է եղել:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ GATA6-ը մասնակցում է մի քանի ֆիզիոլոգիական գործընթացների, որոնք կարգավորում են պիլոսեբացիալ միավորը (մազի ֆոլիկուլ): Այս գործընթացներից մեկը կապված է կերատինոցիտների`մաշկի արտաքին շերտի առավել տարածված բջիջների արտադրության եւ տարբերակման հետ: Ավելին, GATA6-ը մոդուլացնում է իմունաբանական ազդանշանները, որոնք ազդում են պզուկների դեպքում նկատվող բորբոքային պրոցեսների վրա: Բացի այդ, գիտնականները պարզել են նաեւ կապը GATA6-ի արտահայտության եւ ռետինաթթվի միջեւ, որը հաճախ ավելացնում են պզուկների դեմ միջոցներին:

 



© NEWS.am Medicine