«Ռոսպոտրեբնադզորից» կանխատեսել են աշխարհում COVID-19-ով հիվանդացության անկում

12:00   27 հոկտեմբերի, 2020

«Ռոսպոտրեբնադզորից» կանխատեսել են աշխարհում COVID-19-ով հիվանդացության անկում։ Գերատեսչության Համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտի կենտրոնի կլինիկավերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան ակտիվ կլինի եւս նվազագույնը 1,5 տարի

Փորձագետի խոսքով՝ տարբեր երկրներում պարբերաբար հայտնվելու են COVID-19-ի առաջացրած «թեժ կետեր»։

Ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված իրավիճակը կարող է կայունանալ դեկտեմբերի առաջին տասնօրյակում։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 17 347 դեպք՝ երկրի 85 տարածաշրջաններում։ Սա վարակվածների օրական աճի ռեկորդ է։



© NEWS.am Medicine