Հայաստանը կրկին 11-րդ տեղում է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով

13:16   27 հոկտեմբերի, 2020

Հայաստանը կրկին 11-րդ տեղում է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով: Https://www.worldometers.info/coronavirus/- ի համաձայն` մեր երկրում մեկ միլիոն բնակչության հաշվով կա վարակման 27119 դեպք եւ 412 մահվան դեպք (այս ցուցանիշով մենք 23-րդ տեղում ենք աշխարհում):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերի թվով 18-րդ տեղում էր աշխարհում: Սակայն վերջին օրերին դեպքերը սկսել են կտրուկ աճել: Մասնագետների կարծիքով` վիրուսի տարածման պատճառը քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոններին չհետեւելն է:
Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1600 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 410-ի:

Համավարակի ամբողջ ընթացքում անցկացվել է 382.938 թեստ, որից 3.397-ը կատարվել է վերջին օրվա ընթացքում: Այս պահին բուժում է անցնում 27.027 հիվանդ: Վերջին օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 914-ով: Վերջին տվյալների համաձայն` առողջացել է ընդհանուր 51 814 մարդ, իսկ վերջին օրվա ընթացքում` 652:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 1222-ի:



© NEWS.am Medicine