Ֆիզիկական աշխատանքը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը. հետազոտություն

19:39   28 հոկտեմբերի, 2020

Աշխատակիցների մոտ, որոնց մասնագիտությունը կապված է ֆիզիկական աշխատանքի հետ, դեմենցիա է հայտնաբերվում 55 տոկոսով ավելի հաճախ: Նման անսպասելի եզրակացության են եկել դանիացի գիտնականները, որոնք նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Medicine & Science in Sports ամսագրում:

Խոսքը, իհարկե, սպորտով զբաղվելու մասին է: Առողջ կենսակերպն ու սպորտով զբաղվելը երկու անգամ նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը:

1970-ական թվականներից հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 4721 տղամարդու վիճակին՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, մարմնի զանգվածի ինդեքսը, սպորտով զբաղվելը եւ վնասակար սովորությունների առկայությունը:

Մասնագետների խոսքով՝ դեմենցիայի առաջին նշանները նկատվել են տասնամյակներ առաջ մինչ հիվանդության դրսեւորումը: Հետազոտության շնորհիվ, ինչպես կարծում են մասնագետները, գործատուները կարող են իրենց աշխատողների մոտ դեմենցիայի պրոֆիլակտիկա անցկացնել:  

 



© NEWS.am Medicine