COVID-19-ով 981 պացիենտ ծանր վիճակում է, նրանցից 58-ը միացված են ԹԱՕ սարքերին

16:51   28 հոկտեմբերի, 2020

Ներկայում Հայաստանի հիվանդանոցներում 981 պացիենտ գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Նրանցից 58-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունում հայտնեցին NEWS.am Medicine-ի թղթակցին, 768 պացիենտների վիճակը գնահատվում է որպես ծանր, 155-ինը` ծայրահեղ ծանր կամ կրիտիկական:

Անցյալ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2241 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 28-ի առավոտյան հանրապետությունում գրանցված է 82 651 վարակված:

Փաստորեն, ներկայում բուժվում է 28 548 անձ (նրանց թիվն օրական ավելանում է 1521-ով): Սակայն նրանց մեծ մասը ամբուլատոր պայմաններում է բուժվում, հոսպիտալացվում են միայն ծանր վիճակում գտնվող հիվանդները:

Ապաքինվել է 52 508 պացիենտ (վերջին օրվա ընթացքում՝ 694), մահացել է 1243-ը (վերջին օրվա ընթացքում՝ 21):

 



© NEWS.am Medicine