Որ վիտամիններն են նվազեցնում մեծահասակների մոտ շնչառական հիվանդությունների ռիսկը

23:29   28 հոկտեմբերի, 2020

A, E եւ D վիտամինների մեծ քանակով օգտագործումը կարող է կապված լինել մեծահասակների մոտ շնչառական հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: Այս մասին հաղորդվում է BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնում է Eurekalert.org-ը, ուսումնասիրության հեղինակները վերլուծել են Սննդակարգի եւ սննդի հետազոտությունների ազգային ծրագրի (NDNS RP) 6100 մասնակիցների վերաբերյալ 2008-2016 թվականների տեղեկատվությունը: Այս բոլոր մարդիկ սննդի օրագրեր են լրացրել երեք կամ ավելի օրերի ընթացքում:

Մասնակիցները հայտնել են նաեւ շնչառական գանգատների մասին, որոնք բժիշկները չեն ախտորոշել: Դրանք եղել են ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ վիճակներ: Ընդհանուր առմամբ եղել է շնչառական հիվանդությունների բողոքների 33 դեպք: Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ այս հիվանդություններով տառապող մարդիկ ավելի հազվադեպ են ընդունել A, E, C կամ D վիտամիններ՝ լինի դա սննդի մեջ, թե սննդային հավելումների տեսքով:

Ըստ գիտնականների՝ ստացված տվյալները պահանջում են հետագա ուսումնասիրություն տարբեր էթնիկ խմբերի շրջանում եւ աշխարհագրական մարզերում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ընթացիկ համավարակը:



© NEWS.am Medicine