Հիվանդանոցում հայտնված կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր հարյուրերորդը կաթվածի է բախվում․ հետազոտություն

11:16   29 հոկտեմբերի, 2020

Քեմբրիջի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել կորոնավիրուսի եւ կաթվածի միջեւ։ International Journal of Stroke-ում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտները կաթվածին բախվում են միջինը 6 տարի ավելի վաղ, քան մյուս մարդիկ։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսով պացիենտների շրջանում կաթվածի դեպքում մահվան ելքի բաժինը կրկնակի մեծ է, քան սովորական պացիենտների շրջանում։ Ավելին՝ հիվանդանոցում հայտնված յուրաքանչյուր հարյուրերորդ վարակվածը կաթվածի է բախվում։

Մասնագետներն ավելի վաղ պարզել էին, որ կորոնավիրուսը կարող է առաջացնել նեյրոնների վտանգավոր ոչնչացում՝ անգամ թեթեւ ձեւի COVID-19-ից ապաքինված պացիենտների մոտ։ Կորոնավիրուսը կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ մարդու ուղեղի վրա, ընդ որում՝ ինչպես հիվանդության ծանր ընթացքով, այնպես էլ ասիմպտոմ պացիենտների դեպքում։



© NEWS.am Medicine