Ճարպաթթուներով հարուստ սնունդը նվազեցնում է սրտային հիվանդների մահվան ռիսկը. հետազոտություն

13:44   29 հոկտեմբերի, 2020

Ճարպաթթուներով հարուստ սնունդը նվազեցնում է սրտային հիվանդների մահվան ռիսկը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում:

Eurek Alert-ի հաղորդմամբ՝ խոսքն էյկոզապենտաենային թթվի (EPA) մասին է, որը պարունակվում է յուղոտ ձկան մեջ, եւ ալֆա-լինոլենային թթվի (ALA) մասին է, որը պարունակվում է ընկույզի մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 944 կամավոր, որոնք միոկարդի սուր կաթված են տարել ST սեգմենտի էլեւացիայով: Պացիենտներն արյան անալիզ են հանձնել հոսպիտալացման ժամանակ: Նրանց արյան մեջ սահմանել են ճարպաթթուների մակարդակը, ինչը թույլ է տվել սահմանել այդ միացությունների օգտագործման ցուցանիշները որոշակի շրջանի ընթացքում, որը նախորդել է սրտի կաթվածին:

Մասնագետները ցանկացել են հասկանալ՝ նվազում է արդյոք բարդացումների ռիսկը 3-ամյա հսկողության շրջանում մարդկանց մոտ, որոնց մոտ գրանցվել է արյան մեջ ճարպաթթուների ավելի բարձր մակարդակ սրտի կաթվածի պահին: Պարզվել է, որ պացիենտների մոտ, որոնց մոտ բարձր է եղել արյան մեջ ճարպաթթուների մակարդակը, մահվան ռիսկը ցածր է եղել: Նվազել է նաեւ կրկնակի հոսպիտալացման հավանականությունը:  

 



© NEWS.am Medicine