Վարակվելուց հետո COVID-19-ի զարգացման 2 տարբերակ կա. մասնագետ

20:17   29 հոկտեմբերի, 2020

Վարակվելուց հետո COVID-19-ի զարգացման երկու տարբերակ կա: Դրանցից մեկն առավել տարածված է, կարծում է Ռուսաստանի Կենսաբժշկական դաշնային գործակալության գլխավոր թոքաբան Ալեքսանդր Ավերյանովը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, իմունային համակարգի բնական արձագանքի շնորհիվ COVID-19-ով հիվանդների գրեթե 80 տոկոսը ինքնուրույն է վերականգնվում: Ըստ մասնագետի` այս կատեգորիայի հիվանդները, անկախ նրանից, թե ինչ դեղամիջոց է նրան նշանակել, միեւնույն է, առողջանում են:

Կորոնավիրուսային վարակով տառապող հիվանդների եւս 20 տոկոսը խնդիրների եւ բարդությունների է բախվում. վարակվելուց հետո նրանց մոտ անհամաչափ իմունիտետ է առաջանում, երբ իմունային համակարգը սկսում է «փաստացի աշխատել իր օրգանիզմի դեմ»: Այսպիսի հիվանդների մոտ թոքերի սուր խնդիրներ են առաջանում, նշել է Ավերյանովը:



© NEWS.am Medicine