Ֆիտնես-թրեքերը կարող են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում. հետազոտություն

23:29   30 հոկտեմբերի, 2020

Ֆիթնես թրեքերը կարող են բարելավել կորոնավիրուսի դեմ պայքարի հանրային առողջության ջանքերը: Այս եզրակացությանն են հանգել Scripps հետազոտական ​​ինստիտուտի գիտնականները DETECT հետազոտության առաջին 6 շաբաթվա արդյունքներից հետո:

DETECT հետազոտության մեջ, որը մեկնարկել էր մարտի 25-ին, բջջային հավելված է օգտագործվում խելացի ժամացույցներից եւ ակտիվության թրեքերից տվյալների հավաքման համար, ինչպես նաեւ տվյալներ են հավաքվում մասնակիցների ախտանիշների եւ ախտորոշիչ թեստերի վերաբերյալ:

Հեղինակների խոսքով` այս սարքերի շնորհիվ կարելի է COVID-19-ով վարակման դեպքեր հայտնաբերել` գնահատելով սրտի կծկումների, քնի եւ ակտիվության մակարդակի փոփոխությունները, ինչպես նաեւ` ախտանիշների տվյալների մասին, որոնց մասին հայտնում են հենց մարդիկ:

«COVID-19-ի տարածման կանխման մեջ ամենամեծ մարտահրավերներից մեկը վարակվածներին արագորեն նույնականացնելու, նրանց հետեւելու եւ մեկուսացնելու ունակությունն է,- ասել է Scripps Research Translational Institute-ի ԱԻ բաժնի տնօրեն եւ հետազոտության գլխավոր հեղինակ Ջորջիո Քերը:- Հատկապես արժեքավոր կլիներ նրանց վաղ հայտնաբերումը, ում մոտ նախնական ախտանիշներ կան կամ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, քանի որ այս ժամանակահատվածում մարդիկ կարող են ավելի վարակիչ լինել: Սա է վերջնական նպատակը»:




© NEWS.am Medicine