Որքա՞ն հաճախ են երեխաները իրականում վարակվում կորոնավիրուսով

19:35   31 հոկտեմբերի, 2020

Բավարիայում (Գերմանիա) երեխաների շրջանում կորոնավիրուսի իրական մակարդակը վեց անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը: Այս մասին հաղորդվում է գերմանական փորձագետների կողմից Cell ամսագրում հրապարակված հոդվածում:

Ինչպես պատմում է MedicalXpress-ը, մասնագետները կորոնավիրուսի դեմ հակամարմինները որոշելու նոր մեթոդ են մշակել՝ դրանց արձագանքով ինչպես ռեցեպտոր-կապող դոմենին, այնպես էլ վիրուսային սպիտակուցների թաղանթներին: Այս երկփուլ մոտեցման շնորհիվ թեստի առանձնահատկությունը բարձրանում է մինչեւ 100%, իսկ զգայունությունը՝ մինչեւ ավելի քան 95%:

Ուսումնասիրության շրջանակներում 1-18 տարեկան գրեթե 12 000 երեխաներից արյան նմուշներ են վերցրել: Ինչպես պարզվել է, ապրիլից հունիս ամիսներին հակամարմինների միջին հաճախականությունը հասել է 0,87%-ի, ինչը 6 անգամ գերազանցում է հաճախականության այն մակարդակը, որի մասին հայտնել է Բավարիայի Առողջապահության եւ սննդի անվտանգության պետական գրասենյակը:

Հակամարմինների դրական ռեակցիայով երեխաների 47%-ը ախտանիշներ չեն ունեցել: Այն երեխաների շրջանում, որոնց ընտանիքում գրանցվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, 35%-ն ունեցել է հակամարմիններ, ինչը ցույց է տալիս երեխաների մոտ փոխանցման ավելի բարձր սպասվող տեմպը՝ համեմատած նախորդ ուսումնասիրությունների մեծամասնության հետ:

 



© NEWS.am Medicine