Կարո՞ղ է արդյոք ցինկը պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց

20:46   1 նոյեմբերի, 2020

Վերջին շրջանում բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել ցինկ պարունակող սննդային հավելումներ ինչպես COVID-19-ով պացիենտներին, այնպես էլ պրոֆիլակտիկ նպատակով: Սակայն կորոնավիրուսի բուժման եւ պրոֆիլակտիկայի որեւէ պաշտոնական խորհրդի մեջ այդ հավելումները ներառված չեն:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ցինկն օրգանիզմի համար շատ կարեւոր միկրոէլեմենտ է, որը մասնակցում է սպիտակուցների եւ ԴՆԹ-ի սինթեզում, ինչպես նաեւ կարեւոր է մկանների աճին ու վերականգնմանը, մաշկի առողջությանը, վերքերի բուժմանը նպաստող հորմոնների ձեւավորման համար, լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում իմունային համակարգին պայքարել վարակների դեմ:

Ցինկի պակասը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների:

Պե՞տք է արդյոք օգտագործել ցինկ COVID-19-ի պորֆիլակտիկայի համար:

Ոչ:

Իրականում ցինկի, ինչպես նաեւ ուրիշ վիտամինների ու միկրոէլեմենտների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման եւ պրոֆիլակտիկայի համար դեռեւս ապացուցված չէ:

Ցինկի արդյունավետության մասին շշուկներն ակտիվորեն տարածվում են սննդային հավելումների արտադրողների շրջանում, որոնք, New York Times-ի տվյալներով, համավարակի ժամանակ արդեն վաստակել են ցինկ պարունակող միջոցների վաճառքից 134 միլիոն դոլար:

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ցինկը չի պաշտպանում կորոնավիրուսից: Եթե այն ցուցաբերեր գոնե նվազագույն արդյունավետություն, արդեն կներառվեր ամբողջ աշխարհում COVID-19-ի բուժման եւ պրոֆիլակտիկայի խորհուրդների ցանկում:

Չպետք է նաեւ մոռանալ, որ ցինկը շատ խորամանկ տարր է, եւ դրա ինքնուրույն օգտագործումը կարող է լուրջ կողմնակի ազդեցություն ունենալ, ինչպես սրտխառնոցը, ուժեղ փսխումը, փորլուծությունը, ցնցումները, գլխացավերը, «լավ» խոլեստերինի անկումը եւ այլն: Դեռ ավելին, պարբերաբար ցինկ օգտագործելու դեպքում՝ գերազանցելով չափաբաժինը (որը բավականին դժվար է հաշվարկել առանց բժշկի նշանակության), կարող է նկատվել երկաթի պակաս, որը եւս շատ կարեւոր հանքանյութ է: Բացի այդ, ցինկը կարող է թուլացնել որոշ դեղամիջոցների ազդեցությունը:

Սակայն ցինկը կարող է ստացվել նաեւ սննդամթերքի միջոցով, ինչպիսիքն են.



© NEWS.am Medicine