Գիտնականները հայտնել են հղիների համար կորոնավիրուսի ռիսկերի մասին

18:51   3 նոյեմբերի, 2020

Հղիությունը կրկնակի մեծացնում է կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունը։ Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) գիտնականները։

The Washington Post-ը, վկայակոչելով հետազոտությունը, հաղորդում է, որ COVID-19-ով հիվանդ 19 հազար հղի կանանցից 33-ը մահացել է։ Վարակված հղիների շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը կազմել է 0.2 տոկոս, մինչդեռ ոչ հղիների շրջանում այս ցուցանիշը 2 անգամ փոքր է։

CDC-ի կարծիքով՝ կորոնավիրուսի հետեւանքով հղիների մահվան մեծ հավանականությունը կարող է կապված լինել հղիության ժամանակ տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, ինչպես, օրինակ, զարկերակի հաճախացումը եւ թթվածնի գործածումը, թոքերի տարողության նվազումը եւ օրգանիզմի իմունային համակարգում տեղաշարժերը։



© NEWS.am Medicine