39-ամյա կինը զրկվել է ատամներից քաշի նվազեցման վիրահատությունից հետո

23:20   3 նոյեմբերի, 2020

39-ամյա Էլիսը զրկվել է ատամներից ստամոքսային շունտավորման վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել է քաշի նվազեցման համար:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, վիրահատության շնորհիվ Էլիսը 11 ամսում կորցրել է 80 կգ: Նրա առողջական վիճակի վրա այդ ամենը բացասական է ազդել: Նրա ատամները սկսել են ընկնել, եւ որոշ ժամանակ անց բժիշկները ստիպված են եղել հեռացնել վերջին 11 ատամները:

Էլիսի խոսքով՝ ատամների հետ կապված խնդիրները կարող էին առաջանալ թթվային ռեֆլյուքսի հետեւանքով՝ շունտավորումից կողմնակի էֆեկտ: Դրա պատճառով Էլիսի մոտ զարգացել է կարիեսը:

Բացի այդ, նրա վիճակը խորացել է Էլերս-Դանլոսի համախտանիշի պատճառով, որի ժամանակ հոդերը շատ ճկուն են դառնում, իսկ մաշկը՝ հիպերէլաստիկ եւ բարակ: Արդյունքում նա ստիպված է եղել նույնիսկ մորֆին ընդունել՝ ցավը թեթեւացնելու համար:  

 



© NEWS.am Medicine