Լամաների օրգանիզմից սկսել են կորոնավիրուսի դեմ հակամարմինների կտորներ ստանալ

15:02   6 նոյեմբերի, 2020

Պիտսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականները լամաների օրգանիզմից SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ հակամարմինների կտորներ ստանալու մեթոդ են մշակել: Այդ մոլեկուլները կարող են ներառվել ներշնչված դեղամիջոցների կազմի մեջ, որոնք կանխում եւ բուժում են կորոնավիրուսային վարակը: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում:

Lenta.ru-ն պատմում է, որ հետազոտողները լամային իմունիզացրել են SARS-CoV-2-ի S-սպիտակուցի կտորով, եւ 2 ամիս անց կենդանու իմունային համակարգը սկսել է վիրուսի դեմ հասուն նանոմարմիններ արտադրել: Զանգվածային սպեկտրաչափության կիրառմամբ գիտնականները նանոմարմիններ են հայտնաբերել, որոնք արդյունավետորեն կապվում են SARS-CoV-2-ին: Ավելին, հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ այդպիսի հակամարմինների նանոգրամի միայն մի մասը կարող է միլիոնավոր բջիջներ փրկել կորոնավիրուսով վարակվելուց:

Նոր նանոդարմինները ամենաարդյունավետն են համարվում SARS-CoV-2-ի դեմ թեկնածու թերապեւտիկ հակամարմինների շրջանում. համարվում է, որ դրանք հարյուրավոր եւ հազարավոր անգամներ ավելի գործուն են, քան հայտնաբերված ֆագային դիսփլեյի մեթոդով հայտնաբերված այլ նանոմարմինները:

Նանոդարմինները կարող են 6 շաբաթ մնալ սենյակային ջերմաստիճանում եւ աերոզոլի վերածվել` դեղամիջոցն անմիջապես թոքեր հասցնելու համար: Քանի որ SARS-CoV-2-ը պատկանում է շնչառական վիրուսներին, նանոդարմինները կարող են կապվել դրան շնչառական համակարգում` մինչ հարուցիչը ժամանակ կունենա վնաս հասցնել հիվանդի օրգանիզմին:




© NEWS.am Medicine