Ի՞նչ անել, եթե մոտակայքում ինչ-որ մեկը փռշտում է

16:48   8 նոյեմբերի, 2020

Ի՞նչ անել կորոնավիրուսն ու ՍՌՇՎ-ն կանխարգելելու համար, եթե մոտակայքում ինչ-որ մեկը փռշտացել է: Այդ մասին խորհուրդներով է կիսվել Ռոսգոսնադզորի Համաճարակաբանության կենտրոնի կլինիկական աշխատանքների փոխտնօրեն Անտոնին Պլոսկիրեւան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով, եթե ձեզ վրա ինչ-որ մեկը փռշտում է հանրային վայրում, պետք է փոխել դիմակն ու ձեռնոցները, ինչպես նաեւ հնարավորության դեպքում լվանալ դեմքն ու քիթը;

«Իրավիճակում, երբ դուք հանդիպել եք սուր շնչառական վարակ ունեցող մարդու հասարակական վայրում, օրինակ, վերեկալում, պետք է նրա հետ շփումից հետո ախտահանել ձեռնոցները մաշկի համար նախատեսված ախտահանիչով, հանել օգտագործված դիմակը ճիշտ ձեւով՝ կչդիպչելով արտաքին կողմին, օգտագործել նոր դիմակ եւ ձեռնոցներ, ցանկալի է լվանալ դեմքն ու քիթը»,-ասել է համաճարակաբանը:

Նա նաեւ նշել է, որ COVID-19 կանխարգելելու համար ապացուցված դեղամիջոցներ ներկայում չկան, իսկ առողջությունն ապահովելու համար պետք է ճիշտ սնվել, զբաղվել սպորտով եւ հրաժարվել վնասակար սովորություններից:



© NEWS.am Medicine