Բժիշկները կենդանի ձուկ են հանել տղամարդու շնչափողից

18:31   11 նոյեմբերի, 2020

Եգիպտական Բենի Սուեֆ քաղաքում բժիշկները տղամարդու շնչափողից կենդանի ձուկ են հանել: Այդ մասին պատմում է Daily Star հրատարակությունը:

Պացիենտը ձկնորս է, որն ընկերոջ հետ այդ օրը լողացել է ջրի տակ եւ ձուկ է տեսել: Մինչ նա կբռներ ձկանը, նկատել է մեկ ուրիշին եւ բերանով բռնել է առաջինին՝ փորձելով ոչ մեկին բաց չթողնել: Անսպասելիորեն ձուկը մտել է նրա բերանը եւ մնացել կոկորդում:

Տղամարդը չի կարողացել նորմալ շնչել, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրան զննելով՝ բժիշկները զարմանքով տեսել են, որ նրա շնչափողի վերին հատվածը փակած ձուկը դեռ կենդանի է: Հիվանդանոցի աշխատակիցներն այն անվտանգ հեռացրել են տղամարդու կոկորդից:

Բժիշկ Միխայել Իբրահիմի խոսքով՝ պացիենտը ապաքինվում է միջադեպից հետո: Նա մնում է բժիշկների հսկողության տակ եւ դուրս կգրվի, երբ իրեն ավելի լավ զգա:

 



© NEWS.am Medicine