Ընկույզն օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջության համար․ գիտնականներ

16:04   16 նոյեմբերի, 2020

Ընկույզի պարբերական գործածումը կապված է 60-70 տարեկան մարդկանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Այս արդյունքը կապում են բորբոքման ցուցանիշները նվազեցնելու ընկույզի ունակության հետ, պնդում են Բարսելոնայի կլինիկական հիվանդանոցի եւ Լոմա-Լինդա համալսարանի փորձագետները։

Հետազոտության շրջանակում հաշվի են առնվել ավելի քան 600 առողջ տարեցների տվյալները, որոնք 2 տարի շարունակ օրը 30-60 գրամ հունական ընկույզ են գործածել կամ ընդհանրապես ընկույզ չեն գործածել, հայտնում է Medical Dialogues-ը։

Գիտնականները նկատել են, որ ընկույզ գործածողների շրջանում դիտվել է բորբոքման զգալի նվազում (արյան մեջ բորբոքային մարկերների խտությունը նվազել է մինչեւ 11,5 տոկոսով)։ Լավ հայտնի բորբոքային 10 մարկերներից 6-ը զգալիորեն նվազել են ընկույզի շնորհիվ։ Այս մարկերների թվում են ինտերլեյկին-1β-ը, հզոր հակաբորբոքային ցիտոկինը, որի դեղագործական ապաակտիվացումը կապված է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հաճախության նվազման հետ։

Գիտնականների խոսքով՝ քրոնիկական բորբոքումը համարվում է ծայրահեղ գործոն աթերոսկլերոզի զարգացման եւ առաջընթացի մեջ, որը սրտի նոպաների եւ կաթվածների հիմնական պատճառն է։ Այսպիսով՝ աթերոսկլերոզի ծանրությունը մեծապես կախված է քրոնիկական բորբոքումից, իսկ սննդակարգի եւ կենսակերպի փոփոխությունը նաեւ այս գործընթացի փոփոխության բանալին է։

Մասնագետների խոսքով՝ հունական ընկույզը պարունակում է հիմնական սննդարար նյութերի օպտիմալ համակցություն՝ օմեգա-3 ալֆալինոլաթթու (ունցիային 2,5 գրամ), պոլիֆենոլներ (օգնում են պայքարել բորբոքման դեմ)։



© NEWS.am Medicine