20:18 16 նոյեմբերի, 2020Հավի ձվի կանոնավոր գործածումը կարող է մեծացնել դիաբետի զարգացման հավանականությունը, պարզել են Չինաստանից, Ավստրալիայից եւ Կատարից գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition ամսագրում։
Հարավային Ավստրալիայի համալսարանից, Չինական բժշկական դպրոցից եւ Կատարի համալսարանից հետազոտողները վերլուծել են 8545 մարդու սնվելու վերաբերյալ տվյալները, որ հավաքվել են 1991-2009 թվականներին, հայտնում է Medical Dialogues-ը։ Պարզվել է, որ օրական 38 գրամից ավելի ձվի գործածումը 25 տոկոսով մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Մարդկանց շրջանում, որոնք օրական մեկ ձու են կերել (50 գրամից ավելի), հիվանդության հավանականությունը մեծացել է 60 տոկոսով։
Հատկանշական է, որ նկարագրված էֆեկտն ավելի արտահայտված էր կանանց մոտ, քան տամարդկանց։ Գիտնականներն առայժմ չեն խոսում հիմնական պատճառահետեւանքային կապերի մասին։