Հորմոնալ հակաբեղմնավորիչները անվտանգ են հոգեկան առողջութան համար․ հետազոտություն

23:25   16 նոյեմբերի, 2020

Ցանկացած տեսակի հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը (հաբեր, հեշտոցային օղակներ եւ այլն) անվտանգ է հոգեկան առողջութան համար եւ կանանց մոտ դեպրեսիա չի առաջացնում: Այս եզրակացությանն են հանգել Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է «Новости Mail.RU»-ն, գիտնականները պարզել են նաեւ, որ որոշ դեպքերում հորմոնալ հակաբեղմնավորիչները նույնիսկ օգնում են կայունացնել վիճակը կամ նվազեցնել դեպրեսիայի դրսեւորումները այն կանանց մոտ, ովքեր նախկինում հոգեկան խանգարումներ են ունեցել:

Ընդ որում՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախկինում հոգեկան խնդիրներ ունեցած շատ կանայք հաճախ հրաժարվում են հորմոնալ հակաբեղմնավորիչներից, քանի որ վախենում են, որ այդ դեղամիջոցներում պարունակվող հորմոնները կարող են դեպրեսիա եւ նույնիսկ ինքնասպանության մտքեր առաջացնել:

Նոր հետազոտությունը լիովին արդարացնում է հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը: Ըստ գիտնականների՝ նման դեղեր ընդունող կանայք կարող են չանհանգստանալ իրենց հոգեկան առողջության համար։



© NEWS.am Medicine