Կորոնավիրուսն արդեն 1 354 813 մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում

09:54   19 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 56.564.339-ի, որից 1.354.813-ը մահացել է (ընդհանուրի 3 տոկոսը), իսկ 39.352.858-ը վերականգնվել է:

Https://www.worldometers.info/coronavirus/-ի համաձայն` ներկայումս բուժում է անցնում 15 856 668 հիվանդ, 101 435-ի (1 տոկոս) վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր կամ կրիտիկական:

ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ (11 873 727) աշխարհում վարակված մարդկանց բացարձակ թվով: Սակայն եկ միլիոն բնակչությանն այնտեղ բաժին է ընկնում 35.791 դեպք: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն 13-րդ տեղում է աշխարհում, իսկ Հայաստանը` 10-րդ: Իսկ առաջին տեղում է Անդորրան, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 77 839 դեպք:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա մահվան դեպքերի բացարձակ թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (256.254), իսկ մեկ միլիոն բնակչության հաշվով` Բելգիան (47.014): Հայաստանը 23-րդ տեղում է աշխարհում. միլիոն բնակչության հաշվով այստեղ գրանցվել է 620 մահվան դեպք:



© NEWS.am Medicine