Ինչպե՞ս 70 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակման հավանականությունը

12:38   19 նոյեմբերի, 2020

Մի քանի կանոնի հետեւելու դեպքում կորոնավիրուսով վարակման հավանականությունը կարող է կրճատվել 70 տոկոսով, պնդում են բրիտանացի մասնագետները: Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում Լիդսի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի մասին կարճամետրաժ ֆիլմ է հրապարակվել:

Հեղինակների կարծիքով` տարածքների օդափոխումը կարող է էապես նվազեցնել վիրուսով վարակման ռիսկը: Իսկ ահա վատ օդափոխությունը մեծացնում է վարակման վտանգը: Սակայն պետք է հիշել, որ սենյակի օդափոխման համար օդը պարտադիր պետք է գա փողոցից, այլ ոչ թե պարզապես շրջանառվի շենքի ներսում:

Հետազոտողները խորհուրդ են տալիս ամբողջ օրվա ընթացքում 10-15 րոպեով պարբերաբար ամբողջությամբ բացել սենյակի պատուհանները, ինչպես նաեւ ոչ մեծ քանակությամբ մաքուր օդի մուտք ապահովել տարածք:

Շատ փորձագետներ կորոնավիրուսի կանխարգելման համար խորհուրդ են տալիս նաեւ դիմակներ կրել, հատկապես` այլ մարդկանց ներկայությամբ, պարբերաբար լվանալ կամ ախտահանել ձեռքերը հակասեպտիկով եւ սոցիալական հեռավորություն պահպանել:



© NEWS.am Medicine