Գիտնականները գրիպի դեմ պատվաստանյութի անսպասելի հետեւանք են հայտնաբերել

18:19   19 նոյեմբերի, 2020

Գրիպի դեմ պատվաստված սրթանոթային հիվանդություններով տառապող պացիենտների շրջանում մահվան ռիսկը 18 անգամ ավելի ցածր է, քան այլ հիվանդների մոտ: Նման անսպասելի եզրակացության են եկել գիտնականները, որոնց նոր աշխատությունը հրապարակվել է Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի կայքում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվաստված պացիենտները 13 տոկոսով հազվադեպ են բախվել սրտի հետ կապված խնդիրների հետ: Ավելին, պատվաստման ժամանակ 28 տոկոսով նվազել է նաեւ այլ հիվանդություններից մահվան ռիսկը:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գրիպի դեմ պատվաստումը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հավելյալ պաշտպանություն ապահովելով օրգանիզմին:

Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անչա Բարանովան պնդում է, որ գրիպի դեմ կենդանի պատվաստանյութը ոչ սպեցիֆիկ պաշտպանություն է առաջացնում T-բջջային իմունիտետի մակարդակով այլ վիրուսների դեմ:  

 



© NEWS.am Medicine