Թեփը կարող է անբուժելի նյարդաբանական հիվանդության ախտանիշ լինել. հետազոտություն

19:42   19 նոյեմբերի, 2020

Թեփը կարող է Պարկինսոնի անբուժելի նյարդաբանական հիվանդության ախտանիշ լինել: Այս մասին վկայում են հետազոտության տվյալները, որն անցկացրել են Մեծ Բրիտանիայի գիտնականները:

Express-ի հաղորդմամբ՝ մասնագետները չգիտեն՝ ինչու այդ հիվանդությունը կարող է հանգեցնել սեբորեային դերմատիտի՝ հիվանդություն, որը թեթեւ ձեւով դրսեւորվում է թեփի տեսքով, իսկ ծանր ձեւով՝ գլխամաշկի կարմրությամբ:

Մասնագետները կարծում են, որ Պարկինսոնի հիվանդության նման ախտանիշը կարող է կապված լինել սնկի որոշակի տեսակի հետ, որն էլ թեփի հայտնվելու պատճառ կարող է լինել:  

 



© NEWS.am Medicine