Գիտնականները քաղցկեղի դեմ հեղափոխական միջոց են հայտնաբերել

21:27   19 նոյեմբերի, 2020

CRISPR-Cas9 համակարգը կարող է արդյունավետ միջոց լինել մետաստատիկ քաղցկեղի դեմ՝ պարզել են Թել Ավիվի համալսարանի գիտնականները: Նրան լիպիդային մասնիկներ են մշակել, որոնք թիրախավորում են ուռուցքային բջիջները եւ իրենց հետ PHK մոլեկուլներ տանում, որոնք կոդավորում են «մոլեկուլային մկրատները»: Այդ մասին ասվում է Science Advances ամսագրում:

Հետազոտողների խոսքով՝ միջոցը, որը կիրառվում է գենոմի խմբագրման համար, կարելի է օգտագործել չարորակ ուռուցքների արդյունավետ բուժման համար: Եվ դա ունի իր դրական կողմերը. Ի տարբերություն քիմիաթերապիայի՝ այդ մոտեցումը չի հանգեցնում անցանկալի կողմնակի էֆեկտների:

CRISPR-LNPs նոր համակարգն իրենից ներկայացնում է մասնիկներ, որոնք գենետիկ տեղեկություն են պարունակում РНК տեսքով Cas9 ֆերմենտի ամինաթթվային հաջորդականության մասին: Մասնիկները կարող են ներթափանցել քաղցկեղային բջիջներ, որից հետո դրանք սկսում են Cas9 արտադրել: Բացի այդ, դրանք պարունակում են sg-РНК (single guide) մոլեկուլներ:   

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ CRISPR-LNP-ի մեկ ներգանգային ներարկումը PLK1 գենի դեմ ագրեսիվ օրթոտոպիկ գլիոբլաստոմայի մեջ թույլ է տվել խմբագրել գեների մինչեւ 70%-ը, ինչը հանգեցրել է ուռուցքային բջիջների ապոպտոզի, ինչպես նաեւ խանգարել ուռուցքի աճը 50%-ով եւ մեծացրել ապրելիությունը 30%-ով:

Համակարգը փորձարկել են նաեւ ձվարանների քաղցկեղի վրա՝ այն թիրախավորելով աճի էպիդերմալ գործոնի վրա, ինչը թույլ է տվել մեծացնել ապրելիությունը 80%-ով:  



© NEWS.am Medicine