Մահացել է բժիշկ-արյունաբան Մարինե Ալավերդյանը

17:23   20 նոյեմբերի, 2020

62 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Մարինե Ալավերդյանը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Մարինե Սուրենի Ալավերդյանը ծնվել է 1958թ.-ին:

1975-81թթ.-ին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում և ստացել բուժական գծով բժշկի որակավորում: 1981-82թթ.-ին սովորել է ինտերնատուրայում և ստացել թերապևտի որակավորում:

Ռուսաստանի Բժշկական Ակադեմիայի արյունաբանության ամբիոնի կողմից ստացել է բժիշկ-արյունաբանի որակավորում: 1983թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ Ան «րոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, որպես բժիշկ-արյունաբան:

Մարինե Սուրենովնան ոչ միայն փորձառու, բանիմաց ու հոգատար բժիշկ էր, այլև hրաշալի մարդ, ով վայելում էր անձնակազմի, շրջապատի և պացիենտների մեծ սերն ու հարգանքը:

Իր անմնացորդ ու բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի:

Արյունաբանական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Մարինե Ալավերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը:



© NEWS.am Medicine