3D տպիչով առաջին անգամ տպել են մարդու սիրտ

22:05   20 նոյեմբերի, 2020

Կարնեգի-Մելոն համալսարանից գիտանականներին հաջողվել է տպել մարդու լրիվ չափսի սիրտ 3D տպիչով:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ տպագրության համար նրանք օգտագործել են բնական պոլիմեր՝ ալգինաթթու՝ նյութ, որը ստացվում է ջրիմուռների տարբեր տեսակներից: Այն կարելի է օգտագործել որպես կենդանի փափուկ հյուսվածքների համար նյութի հիմք:

Սիրտը տպելու համար գիտնականները կիրառել են արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիա, սակայն նրանք առաջին անգամ ստեղծել են 1:1 մասշտաբով սիրտ: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր կառուցել նոր 3D տպիչ:

Արհեստական մոդելը կարող է կիրառվել բժիշկներին կրթելու համար. դրանով, օրինակ, կարելի է պարապել մարդկանց սրտի վիրահատություն անցկացնելուց առաջ: Մասնագետների խոսքով՝ սպագրված սրտի էլաստիկությունը թույլ է տալիս ոչ միայն կտրել այն, այլ նաեւ կարել:



© NEWS.am Medicine