Ականջի ծծումբով կարելի է որոշել սթրեսի հորմոնի մակարդակը

09:56   23 նոյեմբերի, 2020

Բրիտանացի հոգեբույժ Հերայն-Վիվեսը եւ նրա գործընկերները հետազոտություն են անցկացնում, որպեսզի սովորեն որոշել հոգեբանական հիվանդությունների առկայությունը եւ սթրեսի մակարդակը չափեն ականջի ուղու արտադրությամբ։

Ծծումբը կարող է ավելի մեծ քանակությամբ սթրեսի հորմոն կուտակել, քան, օրինակ, մազերը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»-ն։

Ոչ մեծ հետազոտությունը, որին մասնակցել է 37 կամավոր, ցույց է տվել, որ սթրեսի հորմոն կորտիզոլի կուտակումը իսկապես կարելի է չափել լսողական ուղու արտադրությամբ։ Փորձագետը նախատեսում է մոտ ժամանակում հետազոտել կորտիզոլի խտությունը ականջի ծծումբի մեջ եւ այն կապել տարբեր հոգեբանական խնդիրների ու հոգեբուժական շեղումների հետ։



© NEWS.am Medicine