Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

21:40   23 նոյեմբերի, 2020

Եղեսպակի եւ պերիլայի հիմքով թեյերն օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում, պարզել են Էսենի համալսարանական հիվանդանոցի վարակաբանության ինստիտուտի գիտնականները (Գերմանիա):

Biorxiv պորտալում հրապարակված հետազոտության ընթացքում մասնագետները կորոնավիրուսով վարակված բջիջները ինկուբացիայի են ենթարկել եղեսպակի, պերիլայի եւ համեմի հիմքով բուսական թեյերի հետ: Ըմպելիքները եռացվել են, ապա պահվել 2 ժամ 60 աստիճանի պայմաններում:

Գիտնականների խոսքով` պերիլայի եւ եղիսպակի նույնիսկ կարճաժամկետ ընդունումը բավարար է կորոնավիրուսի վերարտադրությունը զգալիորեն ճնշելու համար: Ընդ որում, հաջողվել է պարզել, որ բուժիչ ազդեցությունն ամենեւին էլ այս ըմպելիքի ընդհանուր հակավիրուսային ազդեցության հաշվին չի ձեւավորվում::

Հետազոտողների կարծիքով` այսպիսի թեյերը կարելի է օգտագործել նաեւ կորոնավիրուսային վարակի կանխման համար: Սակայն դրանց արդյունավետությունը դեռ չի կարելի ապացուցված համարվել:




© NEWS.am Medicine