Կորոնավիրուսով վարակումից խուսափած մարդկանց մոտ բջջային իմունիտետ է հայտնաբերվել վարակի նկատմամբ

13:18   24 նոյեմբերի, 2020

SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետը կարող է հայտնվել ինչպես հիվանդությունը տարածների, այնպես էլ նրանց մոտ, ով կարողացել է խուսափել վարակից: Նման հետեւության են հանգել ռուս հետազոտողները, փոխանցում է «Իզվեստիա» թերթը:

Այս տարվա գարնանը կորոնավիրուս չտարած մարդկանցից վերցված արյան նմուշներում գիտնականները զգալիորեն ավելի շատ վիրուսը «ճանաչող» T բջիջներ են հայտնաբերել, քան համավարակից առաջ վերցված նմուշներում:

Գիտնականները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով, այսպես թե այնպես կարողացել են բախվել դրան, իսկ նրանց իմունային համակարգը հասցրել է «ծանոթանալ» վիրուսին:

Հետազոտողները դեռ լիովին չեն հասկանում այս երեւույթի բնույթը: Դրա ծագման վարկածներից մեկը բացատրվում է հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի հետեւանքներով:

«T-բջջային արձագանքը կարող է ի հայտ գալ այն բանի շնորհիվ, որ իմունաբանական հիշողության բջիջները ակտիվանում են մինչեւ 2019 թվականը մեր շուրջ գոյություն ունեցած այլ կորոնավիրուսների նկատմամբ»,- ասել է Գեմատոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ալինա Շոմուրադովան:



© NEWS.am Medicine