Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի հեռանա եւ կդառնա սեզոնային վարակ. «Ռոսպոտրեբնադզոր»

15:14   24 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի հեռանա եւ կդառնա սեզոնային վարակ: Նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք տեսնում ենք, որ սեզոնայնությունն էլ ավելի արտահայտված է: Ամենայն հավանականությամբ, այն կկրկնվի յուրաքանչյուր տարի եւ կակտիվանա տարվա ցուրտ եղանակին»,-ասել է նա, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում այսօր շրջանառվում է կորոնավիրուսը ոչ թե Չինաստանից, այլ եվրոպական տարբերակը:

«Արագ մշակել ենք թեստ համակարգեր,արձագանքման միջոցներ, թույլ չենք տվել հարուցիչ Չինաստանից: Եվ այսօր կարող են ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում չի շրջանառվում կորոնավիրուսը Չինաստանից»,-ասել է Պոպովան:  



© NEWS.am Medicine