Մասնագետը հայտնել է COVID-19-ի մահացու վտանգավոր ախտանիշի մասին

11:20   25 նոյեմբերի, 2020

Ավելորդ քաշով պացիենտները COVID-19-ի դեպքում հաճախ բախվում են քնի մահացու վտանգավոր խանգարման՝ ապնոեի համախտանիշի, շնչառության կանգերով։ Այս խնդրի պատճառով կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքը կարող է ավելի ծանր լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել սոմնոլոգ Դարյա Լեբեդեւան (Ռուսաստան), փոխանցում է Lenta.ru-ն։

Մասնագետի խոսքով՝ եթե ապնոեի համախտանիշով պացիենտները կորոնավիրուսով վարակվելիս բուժում չեն ստանում շնչառական աջակցության միջոցով, ապա վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու ավելի մեծ հավանականություն ունեն։

«Եթե քնի խանգարման ախտորոշումը հաստատվում է, ապա [կորոնավիրուսով] պացիենտները լինելով ոչ թե վերակենդանացման բաժանմունքում, այլ սովորական հիվանդասենյակում, քնում են դիմակով։ Այսինքն՝ մենք կատարում ենք բարդությունների վաղ կանխարգելում, որ պացիենտները վերակենդանացման բաժանմունքում չհայտնվեն, եւ ամեն ինչ տխուր ավարտ չունենա։ Բանն այն է, որ ճարպակալմամբ պացիենտները հաճախ դուրս չեն գալիս ԹԱՕ-ից հետո եւ մահանում են»,- ասել է մասնագետը։

Մասնագետը օրինակ է բերել իր պրակտիկայից, երբ ապնոեի համախտանիշի պատճառով կորոնավիրուսային ինֆեկցիայով կնոջ դեպքում թթվածնային թերապիան սպասելի արդյունք չի տվել։

«Ցերեկը, կարծես, ամեն ինչ նորմալ է, բայց գիշերը մարդու մոտ, միեւնույն է, լինում է թթվածնի մակարդակի ցիկլային անկում․ օրինակ՝ ժամում 30 եւ ավելի անգամ, ինչն, իհարկե, բացասաբար է անդրադառնում ընդհանրապես բուժման որակի վրա»,- ասել է մասնագետը։



© NEWS.am Medicine