Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն

18:57   25 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր՝ պնդում են Բոմբեի տեխնոլոգիական ինստիտուտի (Հնդկաստան) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Physics of Fluids ամսագրում:

Հետազոտությունը  ցույց է տվել, որ կորոնավիրուսը կարող է տարբեր մակերսների վրա պահպանվել մի քանի օրվա ընթացքում: Գիտնականները նշում են, որ մի քանի րոպեում ռեսպիրատոր սեկրեցիայից հեղուկի 99,9 տոկոսը գոլորշիանում է, սակայն շնորհիվ ձեւավորված միկրոսկոպիկ թաղանթի կորոնավիրուսի մասնիկները կարող են գոյատեւել:

Գիտնականների խոսքով՝ որոշ մակերեսների, օրինակ՝ պոլիպրոպիլենի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել ավելի քան 150 ժամ:  

 



© NEWS.am Medicine