Գիտնականները գրիպի եւ կորոնավիրուսի դեմ նոր միջոց են մշակել

21:52   25 նոյեմբերի, 2020

Պերդյուի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վիրուսային վարակների, օրինակ՝ գրիպի, բուժման նոր մեթոդ են մշակել, որը կարող է արդյունավետ լինել նաեւ այլ ախտածինների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի եւ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտության մասին պատմում է  EurekAlert!-ը:

Հետազոտողների նոր մշակումն իրենից ներկայացնում է հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք թիրախավորում են վարակված բջիջներն ու վնաս չեն հասցնում առողջությանը: Դրա համար նրանք սինթեզել են մոլեկուլ՝ զանամիվիրը միացնելով դինիտրոֆենիլի հետ: Պարզվել է, որ մոլեկուլը միաժամանակ ճնշում է բջիջներից վիրուսների արտանետումը եւ վերացնում ինչպես վիրուսները, այնպես էլ վարակված բջիջները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակված մկներին դեղամիջոցի մեկ դեղաչափի ներքթային կամ ներորովայնային ներարկումը վերացնում է A եւ B խմբերի վիրուսների ռեպրեզենտատիվ շտամները: Գիտնականների խոսքով՝ այդ արդյունքները կարող են ընդունելի լինել այլ վիրուսների, այդ թվում SARS-CoV-2-ի, հեպատիտ В-ի եւ  շնչառական սինիցիալ վիրուսի համար:    



© NEWS.am Medicine