Գիտնականները հայտնել են անսպասելի հիվանդության մասին, որը COVID-19-ի դեպքում բարդությունների հավանականությունը մեծացնում է

23:36   25 նոյեմբերի, 2020

Դիաբետիկ ռետինոպաթիայով մարդկանց շրջանում 5 անգամ մեծանում է կորոնավիրուսով վարակվելու դեպքում ինտուբացիայի անհրաժեշտությունը։ Այս նոր եւ անսպասելի գործոնի մասին, որը COVID-19-ի դեպքում մեծացնում է բարդությունների հավանականությունը, ներկայացված է Diabetes Research and Clinical Practice ամսագրում հրապարակված հոդվածում։ Հետազոտության մասին հակիրճ հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հետազոտությանը մասնակցել է դիաբետով 187 մարդ, որոնցից 8-ի մոտ եղել է 1-ին տիպի դիաբետ (ինսուլինակախվածությամբ)։ Նրանք COVID-19-ով հոսպիտալացվել են 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 7-ը։ 67 պացիենտի մոտ ախտորոշվել է դիաբետիկ ռետինոպաթիա։ Մասնակիցների 26 տոկոսը ինտուբացված էր, իսկ շուրջ կեսի մոտ ռետինոպաթիա կար։ Արդյունքում ռետինոպաթիան կապված էր ինտուբացիայի հնգակի մեծ հավանականության հետ։

Դիաբետիկ ռետինոպաթիան  զարգանում է շաքարային դիաբետով պացիենտների մոտ եւ բնորոշվում է աչքի արյան մազանոթների վնասմամբ։ 1-ին տիպի դիաբետով պացիենտների շրջանում ռետինոպաթիայի տարածվածությունը կազմում է 54,6 տոկոս, իսկ 2-րդ տիպի դիաբետի դեպքում՝ 30 տոկոս։

Ռետինոպաթիան արյունատար անոթների վնասման մարկեր է, որը նպաստում է COVID-19 կրոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ընթացքին, այդ թվում՝ շնչառական անբավարարությանը։



© NEWS.am Medicine