Պացիենտների մեծամասնության մոտ թոքերը լավ են վերականգնվում կորոնավիրուսից հետո. հետազոտություն

21:49   26 նոյեմբերի, 2020

Պացիենտների մեծամասնության մոտ թոքերը լավ են վերականգնվում կորոնավիրուսից հետո: Այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են  Clinical Infectious Diseases-ում:

Սակայն շատերի մոտ, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել, ախտանիշները կարող են պահպանվել ամիսների ընթացքում:

Հետազոտությանը մասնակցել են Ռադբաուդի համալսարանի (Նիդերլանդներ) բուժկենտրոնի վերականգնողական բաժանմունքի 124 պացիենտներ, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից: Վերականգնման սկզբում եւ 3 ամիս անց նրանք մի շարք բժշկական հետազոտություններ են անցել, ներառյալ՝ համակարգչային տոմոգրաֆիա: Մասնագետները նկատել են, որ պացիենտների մեծամասնության մոտ թոքային հյուսվածքի վերականգնումը լավ է անցել:

Բացի պացիենտներից, որոնք վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք են ունեցել, հետազոտությանը մասնակցել են նաեւ նրանք, ովքեր բուժվել են սովորական հիվանդանոցներում եւ տանը:

Շատ մասնակիցներ, որոնց մոտ կորոնավիրուսն առանց բարդությունների է ընթացել, 3 ամիս անց բողոքել են վատ ինքնազգացողությունից, մասնավորապես, թուլություն, հեւոց եւ կրծքավանդակի ցավ: 



© NEWS.am Medicine