Ինչպե՞ս է կորոնավիրուսին հաջողվում օրեր շարունակ պահպանվել մակերեսների վրա

11:23   30 նոյեմբերի, 2020

Թվում է, որ կորոնավիրուսը պետք է «մեռնի» այն շրջապատող խոնավության գոլորշիացումից հետո: Սակայն ցանկացած մակերեսի վրա հայտնված կորոնավիրուս պարունակող մասնիկները մի քանի օր շարունակ վտանգավոր են մնում, քանի որ հեղուկի գոլորշիացումից հետո շատ բարակ, կպչուն թաղանթ են ստեղծում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, վիրուսը շրջապատող հեղուկի ավելի քան 99.9 տոկոսը մի քանի րոպեում գոլորշիանում է, սակայն դա չի խանգարում վիրուսին կենդանի մնալ: Հակառակը, այս ամենը վիրուսին դիմացկողություն է հաղորդում:

Վիրուսի մասնիկների շուրջ գոյացած թաղանթը տարբեր արագությամբ է գոլորշիանում` կախված այն նյութից, որի վրա հայտնվում է: Օրինակ` չժանգոտվող պողպատի եւ պղնձի վրա մեծ կաթիլից մնացած թաղանթը մնում է համապատասխանաբար 24 եւ 16 ժամ, իսկ պոլիպրոպիլենի վրա ՝ ավելի քան 150 ժամ: Իսկ ավելի փոքր կաթիլն ապակու վրա մնում է ավելի քան 80 ժամ:

Ըստ գիտնականների` թաղանթի տեսքով կորոնավիրուսը հիդրոֆոբ մակերեսների վրա կարող է մի քանի ժամ կամ նույնիսկ օր մնալ: Մասնագետները նշում են, որ վիրուսն ի վիճակի էերկար ժամանակ պահպանվել կենսունակ վիճակում, ինչն ընդգծում է մակերեսների կանոնավոր եւ մանրակրկիտ ախըահանման անհրաժեշտությունը:




© NEWS.am Medicine