Կորոնավիրուսով վարակված ասիմպտոմատիկ հիվանդները, այնուամենայնիվ, կարող են վարակիչ լինել. հետազոտություն

14:09   30 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսով վարակված մարդիկ, այնուամենայնիվ, կարող են տարածել այն, նույնիսկ եթե ոչ մի տիպիկ ախտանիշ չունեն, ինչպիսիք են ջերմությունը եւ հազը: infection ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առանց ախտանիշների կորոնավիրուսով հիվանդները երբեմն նույնիսկ ավելի մեծ վիրուսային բեռ են ունենում, քան սիմպտոմատիկ հիվանդները:

Հետազոտության ընթացքում գիտնականները հավաքել են կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների քթի, կոկորդի, բերանի խոռոչի, հաստ աղիքի, ինչպես նաեւ մեզի եւ արյան նմուշները: Նմուշառվել է ընդհանուր 60 հիվանդ: Նրանց 75 տոկոսի մոտ հիվանդությունը սիմպտոմատիկ ընթացք ուներ:

Հետազոտողները պարզել են, որ ասիմպտոմատիկ հիվանդների մոտ վիրուսային բեռն ավելի բարձր է, քան սիմպտոմատիկ հիվանդների մոտ: Գիտնականները նաեւ նկատել են, որ հիվանդության սրության աճի հետ մեկտեղ վիրուսային բեռի զգալի նվազում է նկատվել:




© NEWS.am Medicine