Ձմեռը կարող է սրել կորոնավիրուսի համավարակը. գիտնականներ

15:30   30 նոյեմբերի, 2020

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների կարծիքով` ձմեռը կարող է սրել կորոնավիրուսի համավարակը: International Journal of Environmental Science and Technology-ում հրապարակված նոր նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գլոբալ ջերմաստիճանը կարող է էական դեր ունենալ SARS-CoV-2-ի տարածման հարցում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են օդի գլոբալ ջերմաստիճանի վերաբերյալ տվյալները: Հիմնվելով մարտ եւ ապրիլ ամիսների ջերմաստիճանների վրա` նրանք խոցելիության մի շարք աստիճաններ են սահմանել: Վարակման եւ մահվան դեպքերի տարածման առավելագույն տեմպերը նշվել են 2-17 աստիճանի պայմաններում: Մինչդեռ Հարավարեւելյան Ասիայի, Աֆրիկայի եւ Ավստրալիայի երկրները, որտեղ ջերմաստիճանը գերազանցում է 27 աստիճանը, ավելի քիչ խոցելի էին SARS-CoV-2 կորոնավիրուսի առջեւ:

Ըստ գիտնականների` կարելի է եզրակացնել, որ վիրուսը զգայուն է ջերմաստիճանի նկատմամբ եւ որ ձմռանը կարող է էլ ավելի ակտիվորեն տարածվել:




© NEWS.am Medicine