Ինչո՞ւ է լավ սնվելն այդքան կարեւոր համավարակի ժամանակ

16:58   30 նոյեմբերի, 2020

Ճիշտ եւ լիարժեք սննդակարգը խթանում է իմունային համակարգի` վարակների դեմ պայքարելու ունակությունը, ուստի համավարակի ֆոնին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել սննդակարգին, կարծում են Սաութհեմփթոնի համալսարանի մարդկային զարգացման եւ առողջության դպրոցի հետազոտողները: Նրանք նոր հետազոտության արդյունքները հրապարակել են BMJ Nutrition, Prevention & Health ամսագրում:

Իմունային համակարգը, ըստ մասնագետների, գործում է անընդհատ, սակայն որոշ բջիջներ ակտիվանում են պաթոգենների առկայության դեպքում, ինչը իմունային համակարգի կողմից էներֆատար սուբստրատների, այդ թվում` ճարպաթթուների, գլյուկոզի եւ ամինաթթուների պահանջի նկատելի բարձրացման է հանգեցնում:

Որոշ սննդանյութեր, ինչպիսիք են A եւ D վիտամինները, գեների էքսպրեսիայի կարգավորիչներ են համարվում իմունային բջիջներում: Դրանք կարեւոր դեր են խաղում իմունային բջիջների հասունացման, տարբերակման եւ արձագանքման գործընթացում:

Հակաօքսիդիչները եւս կարեւոր դեր են խաղում օրգանիզմի` թթվային սթրեսից պաշտպանության գործում: Դասական հակաօքսիդիչ վիտամիններն են C-ն եւ E-ն են, այդ թվում` հակաօքսիդիչ ֆերմենտները, ինչպիսիք են կատալազը, գլուտատիոնպերօքսիդազը եւ սուպերօքսիդդիսմուտազը: Բոլոր այս նյութերը մարդը կարող է ստանալ ճիշտ եւ հավասարակշռված սննդակարգից:

Գիտնականների խոսքով` լավ սնունդը միջավայր է ստեղծում, որում իմունային համակարգը կարող է արագ եւ համարժեք արձագանքել վարակին: Իսկ սննդանյութերի դեֆիցիտը թույլ չի տալիս օրգանիզմին եւ իմունային համակարգին ճիշտ աշխատել:



© NEWS.am Medicine