Կորոնավիրուսի դեմ Նուբար Աֆեյանի կազմակերպության պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցուցաբերել

21:33   30 նոյեմբերի, 2020

Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapyics ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ մշակված mRNA-1273 փորձնական պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցուցաբերել COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում: Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Մնացած դեպքերում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94,1%: Ավելի քան 30 000 մարդ է մասնակցել դեղամիջոցի փորձարկմանը, եւ նրանց մեծ մասը պատվաստումը տարել է առանց որեւէ նկատելի հետեւանքների:

«Այս դրական նախնական վերլուծությունը հաստատում է COVID-19 հիվանդությունը 94,1% արդյունավետությամբ կանխելու մեր պատվաստանյութի կարողությունը, ինչպես նաեւ հիվանդության ծանր ձեւը կանխարգելելու կարողությունը: Մենք հավատում ենք, որ մեր պատվաստանյութը նոր հզոր գործիք կդառնա, որը կարող է փոխել համավարակի ընթացքը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

 



© NEWS.am Medicine