Վիտամին D-ով կաթոցիկներն անարդյունավետ չեն COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների համար. հետազոտություն

18:58   1 դեկտեմբերի, 2020

Վիտամին D լուծույթների բարձր դեղաչափերով ներարկումը կաթոցիկների միջոցով չի օգնում կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդներին ավելի արագ վերականգնվել կամ ավելի հազվադեպ մահանալ: Նման եզրակացության են հանգել բրազիլացի հետազոտողները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բազմաթիվ փորձագետներ համարում են, որ վիտամին D-ն կարող է նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը կամ գոնե ախտանիշների ծանրացման վտանգը: Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս վիտամինը կարող է այդքան էլ արդյունավետ չլինել:

Որոշ հետազոտություններ, իհարկե, ցույց են տվել այս վիտամինի արդյունավետությունը, սակայն այդ տվյալները ստացվել են աշխատանքների ընթացքում, որոնց համար գիտնականներն հետեւել են վիտամին D-ի մակարդակին եւ նրան, թե որքան լավ են հիվանդները հաղթահարում COVID-19-ը: Կամ համեմատություն է անցացվել վիտամիններով հավելումներ ընդունած եւ չընդունած կորոնավիրուսով հիվանդների միջեւ:

Նոր հետազոտության ընթացքում Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կաթոցիկներով վիտամին D-ի մեծ չափաբաժիններ ստացած COVID-19-ով հիվանդները պլացեբո ստացողներից ավելի արագ չեն վերականգնվել:

Գիտնականները ոչ մի տարբերություն չեն գտել հիվանդանոցում մնալու տեւողության, թոքերի արհեստական օդափոխության սարքերի հետագա օգտագործման հավանականության միջեւ: Վիտամինի հսկայական չափաբաժիններ ստանալուց հետո հիվանդների մոտ մահվան հավանականությունը չի նվազել, ասվում է MedRxiv պորտալում տեղադրված հետազոտության մեջ:

Այս հետազոտությունն անկախ գիտական ​​գնահատական ​​դեռ չի ստացել այլ փորձագետների կողմից: Այսպես թե այնպես, դրա հեղինակները կարծում են, որ «արեւային» վիտամինը դժվար թե օգտագործվի կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդների բուժման համար:



© NEWS.am Medicine