Ինչպե՞ս ճիշտ օգտագործել բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակները

16:34   4 դեկտեմբերի, 2020

Գործվածքից բազմակի օգտագործման պաշտպանիչ դիամկների սխալ կիրառումը կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունն ու խոցելի դարձնել օդակաթիլային վարակների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մասնագետները խորհուրդ են տալիս նետել դիմակը, եթե ռեզինները մաշվել են:

Խնդիրն այն է, որ դրա հետեւանքով դիմակը կիպ կպած չի լինի դեմքին, ինչը զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը:

Չի կարելի նաեւ օգտագործել անցքերով, դուրս եկած թելերով դիմակ: Այդ անցքերի միջոցով կարող են հանգիստ անցնել վիրուսային մասնիկներ:

Պետք է նաեւ գցել դիմակը, եթե դրա վրա կան հետքեր լվանալուց հետո:

Մասնագետների խոսքով՝ եթե դիմակի միջոցով կարելի է մոմ փչել կամ ցուրտ եղանակին տեսնել շնչառությունից ելնող ծուխը, ապա ժամանկն է փոխել դիմակը: Բացի այդ, եթե դուք սխալ եք լվացել դիմակը կամ սպառել եք 30 անգամ լվանալու լիմիթը, ապա դիմակը նետելու կարիք ունի: Ավելին, ցուցումներում ասվում է, որ այն պետք է լվանալ ձեռքով:

Մասնագետները նաեւ նշում են, որ բազմակի օգտագործման դիմակը կարելի է կրել 30 անգամից ոչ ավել՝ այն յուրաքանչյուր օգտագործելուց առաջ լվանալով:     



© NEWS.am Medicine