Կարո՞ղ է արդյոք կորոնվիրուսսը Պարկինսոնի հիվանդություն առաջացնել

13:15   5 դեկտեմբերի, 2020

Բժշկական գրականության մեջ արդեն նկարագրվել է կորոնավիրուսային ինֆեկցիայից անմիջապես հետո Պարկինսոնի հիվանդության ախտանիշների ի հայտ գալու երեք դեպք: Բայց արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կորոնավիրուսը կարող է Պարկինսոնի հիվանդություն առաջացնել: Նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Lancet Neurology-ում, կարծում են, որ դեռեւս վաղ է այդ մասին խոսելը:

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում բավականին հաճախ են առաջանում նյարդաբանական ախտանիշներ, հայտնում է Medportal.ru-ն: Հոտառության կորուստը կամ դրա նվազումը նույնպես համարվում են հիվանդությանը հատուկ ախտանիշներ: Այս ախտանիշները գրավում են նյարդաբանների հատուկ ուշադրությունը, քանի որ դրանք կարող են լինել նաեւ Պարկինսոնի հիվանդության վաղ ախտանիշ:

Առայժմ հայտնի է միայն երեք դեպքի մասին, երբ Պարկինսոնի հիվանդության ախտանիշները հայտնվել է COVID-19-ից հետո: Պացիենտներն էին երկու տղամարդ (45 եւ 58 տարեկան) եւ մեկ կին (35 տարեկան): Բոլոր պացինետների մոտ հիվանդության սկիզբը սուր է եղել: Պացիենտներից երկուսի մոտ չի եղել հիվանդության հանդեպ գենետիկ նախահակվածություն, մեկի դեպքում այդպիսի թեստեր չեն անցկացվել:

Տարած ինֆեկցիոն հիվանդությունից հետո Պարկինսոնի հիվանդության կամ պարկինսոնիզմի հայտնվելը բավականին հայտնի երեւույթ է, որը, մասնագետների կարծիքով, կարող է կապված լինել ինֆեկցիայի հետեւանքով գլխուղեղի որոշ կառույցների վնասման, ուղեղում բորբոքման կամ Պարկինսոնի հիվանդության դրսեւորման հետ, որը նախկինում ասիմպտոմ է ընթացել:

Գիտնականները նախկինում փորձել են տարբեր վիրուսները կապել Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականության հետ, բայց ամեն անգամ ապացույցներն անբավարար են եղել: Իսկ հիմա COVID-19-ի արագ տարածման պատճառով որոշ մասնագետներ մտավախություն են հայտնում, որ համավարակի հետեւանքով կարող է զգալիորեն մեծանալ պարկինսոնիզմով պացիենտների թիվը, ինչը կմեծացնի առողջապահության համակարգի բեռը:

Հիմնական անորոշությունը, որի մասին նշում են նոր հետազոտության հեղինակները, մինչ COVID-19 տանելը երեք պացիենտների մոտ նյարդաբանական ախտանիշների մասին տվյալների բացակայությունն է: Պարկինսոնի հիվանդության ծավալվող պատկերի արագ ի հայտ գալը կասկածել թույլ տվող ախտանիշներին են դասվում քնի փուլում վարքագծի խանգարումը աչքերի արագ շարժումներով եւ հոտաառության նվազումը: Քանի որ մինչեւ ինֆեկցիան պացիենտների նյարդաբանական կարգավիճակը հայտնի չէր, չի կարելի բացառել, որ Պարկինսոնի հիվանդությունը կամ պարկինսոնիզմը նրանց մոտ սկսել են զարգանալ ավելի վաղ:

Դրանից բացի, այն, որ բոլոր երեք դեպքերում ախտանիշները սուր դրսեւորում են ունեցել COVID-19-ից կարճ ժամանակ անց, կարող է վկայել այն մասին, որ դա ավելի շուտ կապված է պարկինսոնիզմի համախտանիշ ինֆեկցիայի հետ, այլ ոչ թե բուն Պարկինսոնի հիվանդության:

Մասնագետները նաեւ հայտնում են, որ այսօրվա դրությամբ ոչ մի հետազոտություն ցույց չի տվել, որ կորոնավիրուսը կարող է վնասել սեւ նյութը՝ ուղեղի հատված, որը կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման հետ: Նրանք նշում են, որ COVID-19-ի դեպքում էնցեֆալիտով (գլխուղեղի բորբոքում) պացիենտների նույնիսկ ողնուղեղային հեղուկում վիրուս առավել հաճախ չի հայտնաբերվում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այսօր բավարար ապացույցներ չկան, որ կորոնավիրուսը կարող է լինել Պարկինսոնի հիվանդության պատճառը: Չնայած վիրուսն իսկապես կարող է առաջացնել նյարդաբանական բարդություններ, հազիվ թե արժե սպասել դրա հետ կապված Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդացության ալիք:



© NEWS.am Medicine