23:35 17 դեկտեմբերի, 2020Ամեն օր ավոկադո ուտելը կարող է էապես բարելավել ձեր աղեստամոքսային տրակտի վիճակը: Այս եզրակացության են հանգել Իլինոյսի համալսարանի գիտնականները:
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը՝ ավոկադոն հարուստ է սրտանոթային համակարգի համար օգտակար մոնոհագեցած ճարպերով: Միջին չափի ավոկադոն նաեւ մոտ 12 գրամ մանրաթել է պարունակում (սննդաբանները խորհուրդ են տալիս օրական 28-ից 34 գրամ մանրաթել ուտել):
Մասնագետների կարծիքով` ավոկադոյի կանոնավոր օգտագործումն օգնում է պահպանել աղիքային միկրոֆլորայի ավելի մեծ մանրեային բազմազանությունը: Բակտերիաները, որոնք ապրում են մարսողական տրակտում, ազդում են օրգանիզմի վիճակի վրա` հատուկ միացությունների` նյութափոխանակների արտադրության միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն նվազեցնում է լեղու թթուները (օգնում է կլանել ճարպը սննդից) եւ բարձրացնում է կարճ շղթայական ճարպաթթուների քանակն օրգանիզմում:
Համարվում է նաեւ, որ ավոկադոն օգտակար է իմունային համակարգի համար. այն վիտամին D եւ վիտամին E է պարունակում - օրգանիզմի համար կարեւոր ճարպալուծվող վիտամիններ. ճարպերի հաշվին հենց ավոկադոյի մեջ այս վիտամինները ճիշտ եւ արագ մարսվում են: