Կորոնավիրուսի ծանր ձեւը կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ անպտղության 

23:23   23 դեկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի ծանր ձեւը կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ անպտղության՝ զգուշացնում են Նովգորոդի պետական համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի գիտնականները:

Իզվեստիա պարբերականի հաղորդմամբ՝ գիտնականները Ղազախստանի իրենց գործընկերների հետ համատեղ վերլուծել են 62 տղամարդկանց սպերմոգրամների արդյունքները:

Առաջին հետազոտությունն անցկացվել է փետրվար-մարտ ամիսներին, երբ մասնակիցների մոտ որեւէ շեղում չի հայտնաբերվել: Երկրորդ հետազոտությունն անցկացվել է օգոստոս-սեպտեմբերի ամիսներին: 32 կամավորների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել, ընդ որում, նրանց մոտ միջինում 1,5-2 անգամ նվազել է սպերմատոզոիդների քանակն ու դրանց ակտիվությունը:

Ավելին, մասնակիցներից երեքի մոտ, որոնք կորոնավիրուսի ծանր ձեւ են տարել, սպերմատոզոիդներ ընդհանրապես չեն եղել: Գիտնականները դեռ պետք է հասկանան, թե արդյոք դա ժամանակավոր կամ էլ մշտական երեւույթ է:  

 



© NEWS.am Medicine