Ո՞ր մթերքը կարող է նվազեցնել որովայնի վրա վիսցերալ ճարպի քանակը

21:35   27 դեկտեմբերի, 2020

Որովայնի վրա վիսցերալ ճարպը համարվում է ճարպի ամենավտանգավոր տեսակը. դրա առկայությունը կապված է առողջության բազմաթիվ խնդիրների հետ: Դա կրճատելու համար, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է ամեն օր օգտագործել ամբողջական հացահատիկային մթերք:

The American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք գերադասում են օգտագործել հիմնականում ամբողջական հացահատկից, ոչ թե մաքրված հատիկներից պատրաստված մթերք, ունեն վիսցերալ ճարպի ավելի պակաս ծավալ:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մարդիկ, որոնք օգտագործում են օրական մի քանի չափաբաժին ամբողջական հացահատիկ օրական եւ սահմանափակում են զտված հացահատիկից պատրաստված մթերքի ամենօրյա օգտագործումը, որովայնն ավելի բարակ է: Օրինակ՝ օրական ամբողջական հացահատկի 3 կամ ավելի չափաբաժին օգտագործածներն ունեցել են 10 տոկոսով պակաս վիսցերալ ճարպ, որը կուտակվել է որովայնի օրգանների շուրջ:

Ահա մի քանի օգտակար ամբողջահատիկ մթերք, որոնք խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգում.

Անհրաժեշտ է, սակայն, հիշել, որ այդ մթերքը նպաստում է որովայնի վրա ճարպի նվազմանը միայն մշակված հացահատիկից պատրաստված սնունդը սահմանափակելու դեպքում՝ սպիտակ բրինձ, սպիտակ ալյուրից պատրաստված հաց, խմոր եւ թխվածքներ: Եթե մարդն օգտագործի ամբողջական հացահատիկներ եւ չորս չափաբաժին մաքրված հատիկներից սնունդ, դա չի օգնի նվազեցնել ճարպը: Զտված մթերքի մեկ չափաբաժինը, օրինակ, սպիտակ հացի մեկ կտորն է կամ սպիտակ բրնձի մեկ բաժակը:



© NEWS.am Medicine